«Ինչպես Սերժ Թանկյանն ու Արսինե Խանջյանը հանձնեցին Արցախը՝
Նիկոլ Փաշինյանը պատերազմ բերելու և պատերազմում պարտվելու համար պարբերաբար մեղավորեր է նշանակում։ Այդ մեղավորների ցանկն, ըստ նրա, հետևյալ տեսքն ունի՝
– նախկինները,
– դավադիր ղարաբաղցիները,
– հայկական բանակը՝ յուր 11 հազար դասալիքով,
– Մոսկվան։
Օրերս այս ցանկը համալրվեց,- ֆեսբուքյան իր էջում գրում է ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանը,-ըստ Փաշինյանի՝ հայկակական սփյուռքն է մեղավոր Արցախում կրած պարտության համար։ Սա արդեն ուշագրավ է այն առումով, որ նույն Սփյուռքից պատերազմի օրերին հսկայական միջոցներ եկան ու մինչև հիմա պարզ չէ, թե ինչ եղավ 100 միլիոն դոլարը, որը «Հայաստան» համահայկական հիմնադրամից փոխանցվեց կառավարությանը։
Փաշինյանը Պրահայում մուննաթ էր գալիս Չեխիայում բնակվող մեր հայրենակցի վրա, թե բա՝ դրսում ապրելով նպաստել է Արցախի հանձնմանը։
Փաստորեն, երբ Սփյուռքից գալիս են Հայաստան՝ իրեն իշխանության բերելու գործին նպաստելու համար, այդ դեպքում դրանք լավ սփյուռքահայեր են։ Իսկ երբ դրսում նույն սփյուռքահայերը ոչ այնքան հաճելի հարցեր են տալիս Փաշինյանին, դառնում են վատ սփյուռքահայեր ու Արցախի կորստի մեղավորներ։
Իրականությունն այն է, որ Արցախում տեղի ունեցածի թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։
Ինչ վերաբերում է դրսի հայերին, ապա նրանց մեջ իրոք կան այսօրվա վիճակի մեղավորներ։ Օրինակ՝ Սերժ Թանկյանն ու Արսինե Խանջյանը։ Սրանք իրենց պատառոտում էին մինչև 2018 թվականը, թե բա՝ կոռուպցիա, անարդարություն և այլն։ Բուն 18–ի «թավշյա» իրադարձությունների ժամանակ երկուսն էլ բեմահարթակի վրա էին ու Նիկոլ էին պաշտպանում։
Իշխանափոխությունից հետո սրանց ծպտունը չի լսվում։ Սրանք չեն նկատում «թավշյա» կոռուպցիան։ Եվ ամենակարևորը՝ չեն նկատում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում մեր երկրի գլխին եկած պատերազմը, պարտությունը, Արցախի պետականության կորուստն ու Հայաստանի փլուզման վտանգը։ Չեն նկատում Նիկոլի՝ Արցախն ադրբեջանական համարելն ու Ալիևից խաղաղություն մուրալը։
Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Թանկյանի ու Խանջյանի առաքելությունն ավարտվեց Նիկոլի իշխանության գալով ու Արցախը հանձնելուն նպաստելով։
Հ․Գ․։ Սերժ Թանկյանը Հայաստան տեղափոխվելու և Երևանում ապրելու համար բնակարան գնե՞ց, թե՞ ոչ։ Հիմա ո՞վ է հիշում, որ նման բաներ էին խոսվում 2018–ի մայիսի 8–ին․ Աբաջյանի կեղծ պապիկը վկա»,- գրում է պատգամավորը։
Ինչպես Սերժ Թանկյանն ու Արսինե Խանջյանը հանձնեցին Արցախը. Անդրանիկ Թևանյան
15:42 - 8.Մայիս.2023
Առաջարկում ենք նաև
20/02/23 11:45
3,5 տասնամյակ առաջ Լաչինի ճանապարհը կրկին փակ էր, բայց ձեր անսասան կամքով բացվեց կյանքի ճանապարհը
02/01/21 18:19
2020–ը Նիկոլի տարի էր, նա միշտ ատել է Արցախը, ղարաբաղցիներին ու Հայոց բանակը. Անդրանիկ Թևանյան
03/08/20 16:31
«Հեղափոխական խաբեություն. ինչպես ֆռացնել «պողոսին» և ձախողել պետական կառավարումը»․ Անդրանիկ Թևանյան
17/04/18 12:23
Ձեր անունը մեր ազգի պատմության մեջ կմնա որպես բռնապետի․Արսինե Խանջյանը՝ Սերժ Սարգսյանին
31/03/17 18:57
Սերժ Թանկյանը և Արսինե Խանջյանը ՀՀ քաղաքացիներին կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններին և տեր կանգնել իրենց քվեին
05/12/16 13:16
Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը որպես դիտորդ կմասնակցեն գալիք խորհրդարանական ընտրություններին
21/08/24 18:30
Մենք նոր պատերազմի նախաշեմին ենք. Անդրանիկ Թևանյան
20/06/24 08:42
ՔՊ ժողովը՝ Ջերմուկում․ ինչ հարցեր են քննարկելու․ «Հրապարակ»
12/06/24 13:53
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ծաղիկներ խոնարհեց Անդրանիկ Մարգարյանի շիրմաքարին (տեսանյութ)
08/06/24 00:07
Եկեղեցու դեմ պայքարելով՝ նիկոլիստները թևակոխում են Երրորդ Հանրապետության քանդման վերջին փուլը. Շարմազանով
Ամենադիտված
13:20
Լույս չի լինի
12:40
Եղանակը՝ առաջիկա օրերին
Լրահոս
20:30
Հայաստանը «Միսս տիեզերք» մրցույթի եզրափակչում կներկայացնի գեղեցկուհի Իրինա Զախարովան (լուսանկարներ, տեսանյութ)
11:51
Ինչու ենք պարտվել․ 44-օրյա պատերազմի պատճառների մասին զեկույցը պատրաստ է․ Քոչարյանը կդիմի ԱԺ (տեսանյութ)
09:57
ՀՀ իշխանությունների անակնկալ որոշումը․ ինչո՞ւ Թուրքիայի ու Ադրբեջանի հետևից ՀՀ իշխանությունները որոշեցին մասնակցել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին. 168.am
20:00
Վրույր Փենեսյանի նախաձեռնությամբ Մոնակոյի եկեղեցում մատուցվել է հայկական պատարագ (լուսանկարներ, տեսանյութ)
17:40
Ակադեմիական քաղաք կառուցող իշխանության օրոք դպրոցների սանհանգույցները ողբալի վիճակում են․ Թովմասյան
17:20
Ի՞նչ աշխատանք են կատարում թշնամու սակրավորները Կիրանցի' դավաճանաբար իրենց հանձնարարված տարածքներում
16:18
Փաշինյան սեպտեմբերի 4․ «Մենք դպրոց չենք փակում»․ Սեպտեմբերի 5․ «Փակվում է Արարատի N3 հիմնական դպրոցը»
16:00
99 տարով՝ 1 ԱՄՆ դոլար վարձակալությամբ Բաղրամյան 12 հասցեում գտնվող անշարժ գույքը տրվեց Սուրբ Աթոռին
23:12
Արամ Ա-ն Կանադայի դեսպանի հետ քննարկել է Ադրբեջանում սպասվող COP29-ը և դրա շուրջ զարգացումները
14:03
Զինծառայող Էդգար Ալեքսանյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է ծառայակիցը. ՔԿ
11:30
Կառավարության նիստի ժամանակ լույսերի անջատվելը ՀԷՑ-ի պատասխանատվության դաշտից դուրս էր. Կարեն Դարբինյան
11:00
Ովքեր են պայքարում Կարմիր սարը հանքի վերածելու համար. ինչ ապօրինություններ են եղել. «Ժողովուրդ»
17:10
ՀՀ-ում 17 տարեկանների ամուսնությունից 23 երեխա է ծնվել․ արդարադատության նախարարի տեղակալը տվյալներ է ներկայացրել