ԱՀ Առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ հունիսի 3-ին, ժամը 11։30-ին (ընդամենը 1 օր՝ 15 տեղ), ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում (հիվանդանոցի մասնաշենք, 5-րդ հարկի դահլիճ) տեղի կունենա «Ծննդաբերության հոգեբանությունը արտակարգ իրավիճակներում» ծրագրի քննարկում Արցախի ապագա մայրիկների հետ։
Հանդիպումը նախատեսված է արտակարգ իրավիճակներում հղիության հոգեբանական առանձնահատկություններին և մասնակիցները ձեռք կբերեն ճգնաժամային իրավիճակների հաղթահարման վերաբերյալ գիտելիքների և գործնական քայլերի հմտություններ։
Ելույթներով հանդես կգան Միշել Օդեն Մայր կենտրոնի հիմնադիր Աստղիկ Վարդանյանը և Էմպատիա կենտրոնի հոգեբան Անահիտ Լալայանը։