Այսօր՝ հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆրանսիայի հրապարակում 2 բեռնատար ավտոմեքենաներ են բախվել և կան տուժածներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ՓԾ Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշավարկ։

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, «Էլեկտրատրանս» ՓԲԸ-ի 2 աշխատակից վթարավերականգնողական աշխատանքներ իականացնելիս են եղել բեռնատար ավտոմեքենայի զամբյուղի վրա՝ կապված տրոլեյբուսի գծերի հետ, երբ Isuzu մակնիշի բերնատարը անցել է այդ վայրով, բախվել տրոլեյբուսի կախված լարերին, ապա ավտոմեքենայի բեռնախցիկը կոտրել, իսկ զամբյուղի մեջ աշխատանքներ կատարող 64-ամյա Հովիկ Խաչատրյանն ու 34-ամյա Արթուր Դավթյանը մոտ 4-5 մետր բարձրությունից ընկել են ցած։

Օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-03 շտաօգնության բժշիկերի հերթապահ խմբերը, ովքեր տեղում անհրաժեշտ առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին, ապա Հ․ Խաչատրյանին տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Ա․ Դավթյանին «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Տեղում պարեկներ Վահե Վարդանյանն ու Աղասի Հովհաննիսյանը սահմանազատել են տարածքը և մի քանի ժամ ծառայություն են իրականացրել, մինչև որ օպերատիվորեն ժամանած «Երքաղլույս» ընկերության աշխատակիցները վթարը վերականգնել են։

Դեպքի փաստով՝ քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը։