Թաիլանդում զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը, բուդդիստական տաճարից վերադառնալու ոլորապտույտ ճանապարհին 30 մետր բարձրությունից ընկել է ձորը: Զոհվել է 21 ուղեւոր:
Նրանք հիմնականում կանայք են: Ավտոբուսի վարորդը 18 վիրավորների թվում է: Նախնական վարկածի համաձայն, նա չի կարողացել կառավարել մեքենան: Վարորդին սպառնում է տասը տարվա ազատազրկում: