Ադրբեջանում մահացել է Պետական սահմանային ծառայության զինծառայող Ռախիլ Ախմեդովը։ Փաստը հաստատել են Ադրբեջանի զինդատախազությունից, գրում է Haqqin-ը։
Ըստ տեղեկությունների՝ Ախմեդով Ռախիլը (ծնված 2000 թ.) մահացել է հրազենի հետ անզգույշ վարվելու հետևանքով։
Միջադեպը տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից օկուպացված Կուբաթլուում։