Ադրբեջանը վտանգի տակ է դնում ընթացող խաղաղ բանակցությունները։ Այս մասին իր Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոունը:
«Ադրբեջանը վտանգի տակ է դնում ընթացող խաղաղ բանակցությունները և վտանգում է հետագա ապակայունացումը Կովկասում՝ հայկական տարածքում իր հարձակումների միջոցով: Պետքարտուղարությունը պետք է փորձի կասեցնել ագրեսիայի այս անիմաստ գործողությունները և առաջ մղի Հայաստանի սահմանների ճանաչումն ու հարգումը», - գրել է Փալոունը: