Ավարտվել է Արմեն Աշոտյանին կալանավորելու միջնորդության քննությունը։ ՀՀԿ փոխնախագահը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Այդ մասին հայտնել է Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Դատարանը այսօր՝ ժամը 12–ին, կհրապարակի որոշումը,- նշել է նա։
Հիշեցնենք, Արմեն Աշոտյանը ձերբակալվել է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։