Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը այցելել է «ղարաբաղյան տնտեսական գոտում» տեղակայված զորամասեր ու մարտական դիրքեր, հաղորդում է Sputnik–ը։
Նա խորհրդակցություն է անցկացրել ցամաքային զորքերի մարտական կառավարման կենտրոնում, այնուհետև այցելել օկուպացված Քարվաճառում, Բերձորում և Ակնայում տեղակայված զորամասեր, եղել է նաև մի շարք մարտական դիրքերում։
«Հրամանատարության առջև խնդիրներ են դրվել ավելի լավ կազմակերպել մարտական հերթապահությունը, բարձրացնել անձնակազմի զգոնությունը և վճռականորեն կանխել ցանկացած սադրանք», ասված է հաղորդագրության մեջ։