Հայաստանի Հանրապետության դատախազությունն ունի ամրություն՝ լինելու պատնեշ այն անձանց և նրանց, այսպես կոչված, բարեխոսների ու միջնորդների առջև, որոնք կհանդգնեն ոտնձգել հատկապես հանրային բարիքի, հայկական բանակի դեմ՝ անկախ իրենց ունեցած դիրքից, կապերից:
Այս մասին վստահեցրեց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 105-ամյակին նվիրված «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձր մակարդակի համաժողովում:
Համաժողովը կազմակերպվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» 2023-2027 թվականների ծրագրային ձևաչափի շրջանակում՝ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ: Հայաստանի դատախազն այսպիսով շնորհակալություն հայտնեց Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության գործընկերներին:
Սա նման ձևաչափով առաջին համատեղ աշխատանքն է: Վարդապետյանը վստահություն հայտնեց, որ փոխգործակցությունը լինելու է շարունակական և ապացուցելու է, որ արդյունավետ է: