ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթը՝ ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովում․
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Արևմտյան քաղաքակրթության փորձաքար է։ Մի՞թե դուք ցանկանում եք ականատեսը լինել, թե ինչպես է հայրենազրկվում քրիստոնեական հնագույն քաղաքակրթությունը:
Ես սթափվելու և սպառնալիքի զանգ եմ հնչեցնում' SOS!
Այստեղ և հիմա է ժամանակն աննահանջ քաղաքական կամք դրսևորելու, քայլեր ձեռնարկելու և մերժելու երկակի ստանդարտների քաղաքականությունը։
Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի ռազմական հանցագործությունների համար։
Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը չի կարող զրկվել իր պատմական ՀԱՅՐԵՆԻՔՈւՄ ինքնորոշվելու, ապահով և ազատ ապրելի անօտարելի իրավունքից։
Վճռական լինելու և գործելու ժամանակն է»։