Ջիբրալթարում ավարտվել է ամենամյա օփեն մրցաշարը: Մրցաշարում հանդես եկող Լիլիթ Մկրտչյանը վերջին' 10-րդ տուրում ոչ-ոքի է խաղացել կանադացի գրոսմայստեր Կևին Սպրագետի հետ և 10 հնարավորից վաստակելով 6 միավոր զբաղեցրել 69-րդ հորիզոնականը:
Մրցաշարի հաղթող է ճանաչվել 8.5 միավոր վաստակած ամերիկացի Հիկարու Նակամուրան: