Հ պետական խորհրդանշանների և ՀՀ Սահմանադրության տոների համատեքստում անցկացվող միջոցառումներով պայմանավորված՝ հուլիսի 4-ին և 5-ին ժամանակավորապես կփակվեն մայրաքաղաքի կենտրոնի առանձին փողոցներ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Հուլիսի 4-ին՝ ժամը 20:00-ից փակ կլինի Վ. Սարգսյան փողոցը, 23:00-ից՝ Հանրապետության հրապարակը, 00:00-ից՝ Շահումյանի անվան հրապարակը, ինչպես նաև մասնակի կփակվեն Նալբանդյան, Թումանյան և Աբովյան փողոցները:

 

հըռֆղհռֆ

Ուղիղ կեսգիշերին Հանրապետության հրապարակից մեկնարկելու է «Tricolor» Yerevan night Run գիշերային վազքարշավը, որն անցնելու է նշված փողոցներով:

Հուլիսի 5-ին տեղի կունենա ավանդական տոնական քայլերթը, որը կմեկնարկի 19:30-ին՝ Ազատության հրապարակից, կանցնի Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով և կավարտվի Հանրապետության հրապարակում: 19:00-ից մինչև 20:00-ն փակ կլինի Հանրապետության հրապարակը: