Եվրոպական հանձնաժողովը հաղորդում է մարդկանց առևտրի դեպքերի կտրուկ աճի և այդպիսի հանցագործությունների բացահայտման ցուցանիշների նվազման մասին:

Այդ հիմնախնդրին նվիրված իր առաջին զեկույցում Եվրահանձնաժողովը նշում է, որ հանցագործների զոհերի ճնշող մեծամասնությունը կանայք և երեխաներ են, որոնցից շատերը ենթարկվում են սեռական բռնությունների:

2008-2010թթ. ընթացքում ավելի քան 20 հազար մարդ Եվրոպայի երկրներում դարձել են մարդկանց առևտրով զբաղվողների զոհեր:

Ներքին գործերով եվրոպական հանձնակատար Սեսիլիա Մալմստրյոմը խոստովանել է, որ իր համար դժվար է ընկալել, թե ինչպես կարող են ժողովրդավարական և ազատ պետություններում տեղի ունենալ այդպիսի դեպքեր:

Մալմստրյոմի խոսքերով ԵՄ երկրները պետք է ավելի մեծ ուշադրություն հատկացնեն այդ խնդիրներին, հակառակ դեպքում Եվրամիության ղեկավարությունը ստիպված կլինի ձեռնարկել լրացուցիչ միջոցներ:

Հեղինակ:
«Փաստինֆո»