Սիրիական Համայի Ջադրին գյուղի կենտրոնում ականապատ մեքենա է պայթել, որի հետևանքով 17 մարդ զոհվել է, ավելի քան 50-ը՝ վիրավորվել: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, զոհերից 11-ը երեխաներ են: Ահաբեկչության հետևանքով նյու թական մեծ վնասներ են կրել տասնյակ տներ: Բացի այդ, մեկ այլ պայթյուն որոտացել է Համայի Համիրի գյուղի կենտրոնում. մեկ քաղաքացի է զոհվել, կան նաև վիրավորներ:

 

Սիրիական բանակը շարունակում է հետապնդել զինված խմբավորումներին: Դարաայի Օթման գյուղում զինյալների թաքստոցներ են ոչնչացվել, ինչպես նաև' նրանց պատկանող մեծ քանակությամբ զենքերը: Տասնյակ զինյալներ սպանվել են Նամիե, Հարա ալ Բաջաբաջ, ալ Մուսալլախ գյուղերում: Բանակը կանխել է զինյալների հարձակումը Իդլեբի Աբու Դուհուր օդանավակայանի վրա, սպանվել են տասնյակ զինյալներ:

 

Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում ՄԱԿ-ի տվյալներով զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը: Բացի այդ զոհված հայերի թիվը գերազանցել է 90-ը: