Երևանի Հանրապետության հրապարակում լիբանանահայ հայրենադարձների նախաձեռնությամբ տեղի է ունեցավ մոմավառություն' ի հիշատակ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի զոհերի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ակցիայի մասնակիցները պարզել էին Հայաստանի և Լիբանանի ազգային դրոշները և երգում պետական հիմները:
Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով 100-ից ավելի մարդ է զոհվել, 4000-ից ավելի' վիրավորվել: Նախնական տվյալներով' պայթյունի հետևանքով մահացել է 6 հայ։
Լիբանանում հայտարարվել է եռօրյա սուգ, Բեյրութը արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել և ճանաչվել է աղետի գոտի: