ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը սննդամթերքով, դեղորայքով, առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու, ինչպես նաև անխափան էլեկտրաէներգիայի և գազամատակարարման ապահովման շահերից ելնելով արդյունավետ քայլերի անհրաժեշտությունը։ Այս մասին դիվանագետը հայտարարել է Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ բանակցությունների արդյունքներով։
«Մենք մեր զրուցակիցներին նախանշել ենք ռուսական կողմի գնահատականները՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հնչեցրած զեկույցները»,- ասել է Լավրովը։
Նրա խոսքով, Ռուսաստանը՝ որպես խաղաղության գործընթացում առանցքային միջնորդ, շահագրգռված է ճգնաժամի արագ հանգուցալուծմամբ՝ լիովին համապատասխան եռակողմ հայտարարություններին, որոնք ընդունել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները 2020, 2021 և 2022 թվականներին։
Բարձրացվել է նաև Արցախում անխոչընդոտ տեղաշարժ ապահովելու, տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում սահմանազատման խնդիրներին, որոնք սերտորեն կապված են քննարկվող խնդիրների ամբողջ շարքի և Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման հետ կապված հարցերի հետ։