Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Եվրոնյուզ հեռուստաընկերությանը, որտեղ ասել է․

«Մենք նույնիսկ ունենք պատրաստած մի փաստաթուղթ, որի անունը դրել ենք աուդիտ, որտեղ թվարկել ենք այն պայմանավորվածությունները, որոնք բրյուսելյան հարթակում ձեռք են բերվել, բայց հետագայում չեն իրականացվել: Ահագին հաստ փաթեթ է ստացվել, ինչը մտահոգիչ է․ սա չի կարող չզգոնացնել»:

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ասաց, երբ մարդը կադաստրի թուղթ է ման տալիս, աուդիտոր է դառնում, լուրջ չէ.

«Այս ամենի մասին խոսելը հերթական անգամ փաստում է, որ մարդը պետք է խոսք լսի։

Երբ երեք տարի է՝ ասում են, որ անխելք ուղեղով չի կարելի գնալ բանակցությունների, որ Ադրբեջանի հետ նման ձևաչափով հնարավոր չէ համաձայնության գալ, որ բավական է ծամոն սարքել խաղաղության օրակարգ թեման ու խաբել, մոլորեցնել հասարակությանը, հենց նրա համար է, որ չնստի Euronews-ի եթերում աչքերը արցունքոտած բողոքի Ալիևին։

Պետք է մտածել սեփական երկրի ուժեղացման մասին, զինված ուժերի ամրապնդման մասին և ոչ թե ցնդաբանություններ շաղ տալ առավոտից գիշեր»,-ասաց Գեղամյանը։