Օգոստոսի 17–ին Երուսաղեմում՝ Իսրայելի ԱԳՆ շենքի առջև, տեղի կունենա հանրահավաք՝ ի աջակցություն շրջափակման մեջ գտնվող Արցախի և արցախահայության։ Հանրահավաքի մասնակիցները կոչով կդիմեն Իսրայելի կառավարությանը և միջազգային հանրությանը։
«Հանրահաւաք՝ ի պաշտպանութիւն Արցախի (Ղարաբաղի) բնակչութեան, որ ադրբեջանական շրջափակման արդիւնքում ամիսներ շարունակ ստիպուած է գոյատեւել անգամ առաջին անհրաժեշտութեան ապրանքների եւ յատկապէս սննդամթերքի ու դեղորայքի բացարձակ չգոյութեան պայմաններում։ Կոչ ենք անում Իսրայելի կառավարութեանն ու միջազգային հանրութեանը՝ վերացնել Արցախի շրջափակումը, որ ամէն օր նոր զոհերի եւ մարդասիրական ճգնաժամի առաւել ծանր դրսեւորումներ է ունենում։
ՀԻՆԳՇԱԲԹԻ, ՕԳՈՍՏՈՍԻ 17ին, ԺԱՄԸ 11:00ին, ԻՍՐԱԵԼԻ ԱԳՆի ԴԻՄԱՑ, ՅԵՐՈՒՍԱՂԷՄ»,- ասված է հայտարարության մեջ։
Հայտարարությունը տարածվել է նաև ռուսերեն, եբրայերեն և անգլերեն տարբերակներով, որոնք ներկայացնում ենք ստորև․
«Митинг в поддержку народа Арцаха (Карабаха), который уже несколько месяцев находится под блокадой осуществленной Азербайджаном с острой нехваткой товаров первой необходимости. Мы призываем правительство Израиля и международное сообщество предотвратить дальнейшую блокаду народа Арцаха, которая ежедневно приводит к новым жертвам и гуманитарной катастрофе в регионе. Иерусалим, 17 августа, 11 утра, напротив МИДа․
A rally to support the people of Artsakh (Karabagh) which are under the siege of Azerbaijan for several months so far with a huge lack of the necessary supplies and commodities. We are calling for the Israeli government and the international community to prevent the people of Artsakh from further isolation which causes victims and a humanitarian catastrophe. Jerusalem, 17th August, 11:00, Ministry of Foreign Affairs․
הפגנת תמיכה בתושבי חבל ארצאך, הנמצאים במצור של אזרבייג'אן בחודשים האחרונים ונמנעים מהם האספקה והסחורות הנדרשים להם. אנו קוראים לממשלת ישראל ולקהילה הבינלאומית לסייע בעצירת הבידוד, המוביל לקורבנות רבים ולאסון הומניטרי באיזור. ירושלים, 17/08, 11:00, מול משרד החוץ»։