ՌԴ Մոսկվայի մարզի Դմիտրովսկի քաղաքային թաղամասում ռեյդ է իրականացվել անօրինական միգրացիան հայտնաբերելու համար։ Այս մասին հայտնում է Մոսկվայի մարզի ոստիկանությունը, գրում է Gazeta-ն։
Գերատեսչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ընդհանուր առմամբ օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների շրջանակում աշխատակիցները ստուգել են Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի 276 քաղաքացու։ Ոստիկանության աշխատակիցները ստուգել են հանրակացարանները, ինչպես նաև արտադրական, պահեստային և շինարարական օբյեկտները։
Արդյունքում՝ կազմվել է 154 արձանագրություն։ 84 դեպքով միգրանտները խախտել են Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվելու կանոնները և ենթարկվել վարչական պատասխանատվության։ Նրանց պարտավորեցրել են վճարել 5 հազար ռուբլի տուգանք։ Շուտով նրանք, ինչպես նշվում է, կարտաքսվեն երկրից։