ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը անդրադարձել է համացանցում տարածվող տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես է կինը բռնության ենթարկում անչափահաս երեխային։

«Խնդրում եմ հետևել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի հորդորին

Իմ կողմից ավելացնեմ, որ այս և նմանատիպ դեպքերով միայն անմիջական բռնություն կիրառողը չպետք է պատասխանատվության ենթարկվի, այլև դրա մասին որևէ կերպ տեղեկացած և ոչինչ չձեռնարկած անձինք։

Պատժի անխուսափելիությունը պետք է լինի ընտանեկան բռնության կանխարգելման գործիքներից մեկը, բայց իհարկե ոչ միակը։ Մենք պետք է հասնենք նրան, որ նման դեպքերը իսպառ վերանան մեր հասարակությունից, որը հաճախ հպարտանում է իր ավանդույթներով և ես հուսով եմ երեխա ծեծելը և նվաստացնելը կդադարի դասվել այդ ավանդույթների շարքին»։