ՔՊ կուսակցության վարչության նախագահի տեղակալը իր ֆեյսբուքյան էջում տարածել է մեզանից գողացած նախընտրական հոլովակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի ավագանու ընտրություններում «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու, Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Դա էլ քիչ է՝ կադրում, որտեղ ես ստորագրում եմ եվրոպական ավտոբուսների համաձայնագիրը, ինձ կադրից ջնջել են, իմ խոսքը փոխարինել են ուրիշի խոսքով,

կեղծված հոլովակի վերջում էլ «ճպպցրել են» ՔՊ-ի լոգոն։

Կեղծել, կեղծել ա, միանգամից ընտրություններն էլ կեղծեք... »,- գրել է նա։