«Արցախում ժողովուրդը մասնատված է տարբեր բևեռների: Կա բաբայանական թև, որը ավելի շատ Ադրբեջանի հետ համերաշխության գնացող ուժ է, և ռուբենյանական թևը, որը ավելի կոշտ դիրքորոշում ունի այդ հարցում և ոչ մի հարաբերություն չի ուզում Ադրբեջանի հետ։ Եվ այս բալանսը պահելու համար կա երրորդ ուժը»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի «Արդարություն» կուսակցության գործադիր մարմնի անդամ Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահի առաջիկա ընտրություններին։
«Ես անձամբ ճանաչում եմ Սամվել Շահրամանյանին, շատ ազնիվ և նպատակասլաց մարդ է։ Նրա ղեկավարությամբ միգուցե կարողանանք որևէ դրական թափ տալ մեր իրավիճակին։ Ամեն դեպքում ղեկը պետք է գտնվի այնպիսի մարդու ձեռքում, որը կկարողանա պետք եկած ժամանակ հակադրվել նաև հայաստանյան իշխանություններին, որենք ստիպում են, որ մենք գնանք համակեցության Ադրբեջանի հետ»,-ասաց նա:
Մեր զրուցակցի խոսքով՝ ցանկացած փոփոխության մեջ պետք է մի դրական բան տեսնել և կարողանալ այդ դրականը օգտագործել.
«Ստացվում է այնպես, որ այսօրվա դրությամբ արցախցին իր ինքնորոշման իրավունքի իրացման համար պայքարում է ոչ միայն Ադրբեջանի և մնացած պետությունների, այլ նաև ՀՀ ներկայիս իշպանությունների դեմ։ Մենք մեր ինքնորոշման իրավունքը ոչ մեկին չենք զիջելու, և միշտ պայքարելու ենք մեր ինքնորոշման իրավունքի իրացման համար։ Մենք պայքարելու ենք մինչև վերջ, եթե նույնիսկ ես չտեսնեմ թող իմ թոռները, ծոռները տեսնեն՝ ազատ, անկախ Արցախ»,- ասաց Պետրոսյանը:
Արմեն Պետրոսյանի խոսքով՝ Արցախում սկսվել է ուսումնական տարին և երեխանները անկախ ամեն ինչից գնում են դասերի. «Երեխաները ասում են՝ մինչև վերջ պարապելու ենք, ուժեղանանք և հաղթենք։ 6-16 տարեկան երեխանները պատրաստ են պայքարելու և հաղթելու»,- եզրափակեց նա:
Լիլիթ Զալիբեկյան