Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, փորձել են Ասկերանի շրջանում կատարել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբրև թե խափանվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։

Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։