Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խոստովանել է, որ երկրի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում, իսկ Կիևի հայտարարած հակահարձակման տեմպերը աննշան են։
«Բարդ իրավիճակ է: Ես ձեզ հետ լիովին անկեղծ կլինեմ: Հակահարձակումը այնքան էլ արագ չի տեղի ունենում», - ասել է նա CBS-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ առաջնագծում դիմակայությունը վերածվել է հրետանային մենամարտի։ Յուրաքանչյուր կողմից, ըստ Զելենսկու, օրական 40 հազար արկ է արձակվում։
Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ-ն, ուկրաինական բանակը հունիսի 4-ից հարձակողական փորձեր է ձեռնարկում։ Սեպտեմբերի 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի Զինված ուժերն այս ընթացքում կորցրել են 71,5 հազար զինվորական, 543 տանկ և տարբեր դասերի գրեթե 18 հազար զրահամեքենա։
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նախկին փոխնախարար Սերգեյ Կրիվոնոսը կշտամբել է Զելենսկիին՝ զինված ուժերի գործողությունների շուրջ լավատեսություն ստեղծելու համար։