Նույնիսկ Արցախի նկատմամբ ադրբեջանական վերահսկողությունը շատերին ռացիոնալության դաշտ չբերեց: Այս մասին գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Էմոցիոնալ գերակտիվ ֆոնը, փաշինյանական քարոզչությունը, ադրբեջանական տեղեկատվական կուրսը միասին կամ զուգահեռ' կարևոր չէ, անընդհատ հասարակությանը ուղղորդում են կեղծիքի, անորոշության և երրորդական օրակարգային հարթություն:
Անընդհատ դաշտ է նետվում կեղծ թեմաներ, վտանգավոր թեզեր, ներքին հակասություններ, թշնամություն հրահրվում ու այս ամենը հակահայկական տեղեկատվական կառավարման ներքո»: