Արցախի գործող, նախկին տարբեր պաշտոնյաների ձերբակալությունների և Բաքու տեղափոխելու մասին տեղեկատվությանը զուգահեռ արտաքին աշխարհը հիմնականում արձագանքում է հումանիտար օգնության կամ խաղաղության կեղծ կոչերի տրամաբանության ներքո: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա նաեւ նշել է. «ԱՄՆ պետդեպարտամենտը, ով ամիսներ առաջ անտեսում էր Ալիևի' ուժի կիրառման սպառնալիքները և խրախուսական կոչեր անում Արցախում «համաներում» տալու ադրբեջանական խոստումներին, հիմա ոչ մի ձայն չի հանում:
Որքան տեղյակ եմ' նույնիսկ Կարմիր Խաչը Բաքվում չի այցելել ձերբակալված/կալանավորված արցախցիներին' հասկանալու, թե նրանք ինչ վիճակում են' մարդասիրական իրավունքի նվազագույն տարրերը պաշտպանելու համար:
Ռուսական կողմը հայտարարություններ հնչեցնելիս կամ գործողություններ իրականացնելիս պետք է հստակ գիտակցի, որ եթե ինքը խնդիր ունի օրվա իշխանության կամ ինչպես իրենք են ասում' «ժամանակավոր վարչակազմի» հետ, ապա չպետք է գնան այնպիսի քայլերի, որի հետևանքով հայ ժողովուրդը տուժի:
Ձեր «ռազբիռատները» փաշինյանյանական իշխանության հետ արեք' դուք էիք նրանց ձեր գործընկերն ու բարեկամը համարում և ներկայիս ծանր վիճակը մնացածի վրա մի տարածեք:
ՌԴ-ն պետք է օպերատիվ աշխատանք տանի Բաքվի բանտերում գտնվող արցախցիների արագ վերադարձի ուղղությամբ, որովհետև դրա հնարավորությունն ունի և խաղատախտակին նաև նրանց հեղինակության հարցն է դրված' ադրբեջանական լկտիությունները վկա»: