ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը 16 օրով արձակուրդ է մեկնում:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝

Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մնացած մասը՝ 12 աշխատանքային օր տևողությամբ՝ 2023 թվականի հոկտեմբերի 12-27-ը ներառյալ:
Ստեփան Մնացականյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ-վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Անանյանը: