Ընտանիքում երկու հաշմանդամ, առողջական խնդիրներ ունեցող, միակողմանի ծնողազուրկ (բոլորը՝ հիմնավորված փաստաթղթերով) արցախցի անչափահաս Սամվել Միրզոյանը կալանավորվեց։ Այս մասին հայտնում է փաստաբան Աբգար Պողոսյանը:
Նշենք, որ նա ձերբակալվել էր սեպտեմբերի 19-ին'զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով:
Կալանավորման որոշումը կայացրել է առաջին ատյանի դատավոր Վահե Միսակյանը: