«Հրապարակ»-ը գրում է․ «Օրերս Արմեն Չարչյանը հայտարարեց, որ վայր է դնում մանդատը։ Մենք գրել էինք, որ նրան կփոխարինի հոգեբան Միհրդատ Մադաթյանը։
«Հայաստան» դաշինքում տեղի ունեցած քննարկումների արդյունքում եկել են որոշման, որ Չարչյանի ազատ մանդատը փոխանցեն Լևոն Քոչարյանին՝ Ռոբերտ Քոչարյանի որդուն, որն այս պահին կալանավորված է և ակնհայտորեն իշխանությունների քաղաքական հետապնդման «զոհն» է։
Ընդդիամադիր դաշինքում հույս ունեն, որ մանդատը կլուծի Քոչարյանի ազատ արձակման հարցը։ Եւ այս նպատակով մանդատից հրաժարվելու դիմումներ են ներկայացրել թե Մադաթյանը, թե նրան հաջորդող ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը, որը քիչ առաջ հանդես եկավ այդ մասին գրառմամբ»։