Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Անկարայում կայացած բանակցությունների ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենին ասել է, որ Իսրայելի հարձակումները Գազայի հատվածում խաղաղ բնակչության վրա անընդունելի են, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ թուրքական դիվանագիտական աղբյուրին հղումով։
Բլինքենի և Ֆիդանի միջև բանակցությունները տևել են մոտ երկուսուկես ժամ։
«Բանակցությունների ընթացքում Ֆիդանը Բլինքենի ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ անընդունելի են օդային հարվածները (Իսրայելի կողմից - խմբ.) խաղաղ բնակչությանը և ենթակառուցվածքների ոչնչացումը», – ասել է աղբյուրը: