ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Ֆրանսիա' Փարիզ՝ մասնակցելու «Փարիզի խաղաղության համաժողով 2023»–ին։ Այս մասին տեղեկանում ենք համաժողովի պաշտոնական կայքից։
Նշվում է, որ համաժողովի բանախոսներն են լինելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Փարիզի «Խաղաղության համաժողովի» նախագահ Անխել Գուրիան և այլք։
Բանախոսների թվում ընդգրկված է նաև ՀՀ վարչապետի անունը։