ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 5-ին աշխատանքային այցով գնացքով մեկնում է Գյումրի:

Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրի այցի նպատակը տուրիզմի խթանման նպատակով ենթակառուցվածքներն ուսումնասիրելն է: Նա այցելելու է «Շիրակ» օդանավակայան, Գյումրու քաղաքային ավտոկայան, ավտոկայանին հարակից տնակային թաղամաս, լինելու է նաև «Չերքեզի ձոր» կոչվող ձկան արտադրամասում: