Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր ընտրեց Սերգեյ Մարաբյանին:
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Սերգեյ Մարաբյանի, Ռուբիկ Մխիթարյանի և Մանվել Շահվերդյանի թեկնածությունները:
ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էին 68-ը: Սերգեյ Մարաբյանի օգտին կողմ էր քվեարկել 68 պատգամավոր: Մյուս թեկնածուները կողմ ձայն չէին ստացել: