Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Բրյուսելում կհանդիպեն ԵՄ արտաքին գործերի նախարարները։ Նիստը նախագահում է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Խորհուրդը քննարկումներ է անցկացնում Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի, Իսրայելում և տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ։
նիստի շրջանակներում առաջին հանդիպումը նախատեսվում է անցկացրել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Տարածաշրջանում շատ բաներ են կատարվում: Կարևոր է շարունակել ուշադրություն դարձնել նրանց և հատկապես Հայաստանին, որը շատ բարդ իրավիճակում է»,- ասել է Բորելը: