ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Պատկերացնո՞ւմ եք, Նիկոլը խոսում է հայրենասիրության մոդելից' ասելով, որ «...կախիչներից է սկսվում մեր բոլոր պրոբլեմները և բոլոր պրոբլեմների լուծումները»:
Մեր երկրում ոչինչ չի փոխվելու, քանի դեռ դավաճանության մեջ հանրային հիմնավոր կասկածները չհաղթահարած անձը խոսում է հայրենասիրությունից:
Նույն կերպ Չիչչոլինան կարող էր քարոզել բարոյականություն, Հիտլերը' հումանիզմ և այլն:
Իսկ ինչու՞ պետք է կարգի հրավիրվեն փողեր մսխող բարձրաստիճան չինովնիկները, պետական բյուջեի միջոցներով անորակ աշխատանքներ կատարող կամ ծառայություններ մատուցող գործարարները, եթե կառավարության «ղեկավարն» արդեն հանրահռչակվել է պետությունը քանդելու և Հայրենիքը թշնամուն հանձնելու իր առաքելությամբ:
Ինչու՞ պետք է հայ ժողովուրդը լսի և հարգի մեկի «հայրենասիրական» թեզերը, ով խորտակել է Հայրենիքի նվիրական հաղթանակներն ու համազգային իղձերը:
Ամեն բան պարզ ու հասարակ է: Մենք վաղուց շեղվել ենք բոլոր տիպի ճշմարտություններից և ապրում ենք Նիկոլի կեղծ ու վնասարար իրականության մեջ: Եթե «կոռուպցիայի» համար պետք է նստի դասական քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը, ապա ոչ մի զարմանալու բան չկա, որ Նիկոլը խոսի «հայրենասիրությունից»»: