Մեծ Բրիտանիայում սկսվել է նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերի հուղարկավորության արարողությունը: Sky News-ը տեղեկացնում է, որ թափորը դուրս է եկել Վեսթմինսթերյան աբբայությունից եւ ուղղվել է դեպի Սուրբ Պողոսի տաճար, որտեղ տեղի կունենա հրաժեշտի արարողությունը:
Հուղարկավորությանը մասնակցում է 2300 հյուր, այդ թվում թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, տարբեր երկրներից 2 նախագահ, 11 վարչապետ, 17 ԱԳ նապարար: Ընդհանուր առմամբ, արարողությանը մասնակցում են 170 երկրների ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ Թետչերը մահացել է ապրիլի 8-ին 87 տարեկան հասակում:
Դիտեք այստեղ: