«Հայկական երազանք» կուսակցության անդամներն այցելել են «Եռաբլուր»՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը տված տղաներին:
«Հայոց հաղթանակները դեռ առջևում են, ոչ մի նահատակ չի զոհվել հանուն «ոչնչի»: Հավաքվել ենք այստեղ՝ ցույց տալու, որ մեր հերոս տղաների արածն ու զոհողությունը իզուր չէ։ Մեզ փորձում են համոզել, որ այսքան տղաները իզուր են զոհվել հայրենիքի համար, բայց ընդհակառակը մենք` հազարավոր երիտասարդներով, եկել ենք այստեղ ցույց տալու, որ իրենց կիսատ թողած գործը շարունակելու ենք և նոր հաղթանակներ ենք ունենալու», - այս մասին ներկաներին ասաց «Հայկական երազանք» կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանը: