«Փաստ» օրաթերթը գրում է.
ԿԳՄՍՆ-ն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2023 թ. մարտի 2-ի N 269-Ն որոշման մեջ: Նախագծի նպատակը արտադպրոցական ուսհաստատության մարզիչ-մանկավարժի, խմբակավարի, դասատուի, ինչպես նաև որևէ արտադպրոցական ուսհաստատությունում չաշխատող և մանկավարժական աշխատողի պահանջները բավարարող անձի՝ ըստ մարզաձևերի, ուղղությունների, առարկաների գիտելիքների իմացության աստիճանի գնահատումն ու դրա արդյունքում վերջինիս լրավճարի տրամադրումն է։
2023 թ. մարտի 2-ի թիվ 269-Ն որոշմամբ հաստատվեց պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և պետբյուջեից լրավճարի տրամադրման կարգը։ Այդ կարգով արտադպրոցական ուսհաստատություններում աշխատող մանկավարժական աշխատողները կամավոր ատեստավորումն անցնելուց հետո կարող էին լրավճար ստանալ միայն ատեստավորված ուղղության համար, այնինչ կառավարության 2022 թ.-ի «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը հաստատելու մասին» թիվ 596-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 72-րդ կետով՝ ատեստավորման արդյունքում ուսուցիչը հավելավճարը ստանում է անկախ նրանից, թե որ առարկայից է ատեստավորվել: