Այսօր Հայաստան կժամանի ֆրանսիական «պաշտպանական» զինատեսակների խմբաքանակը։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն։
Զենքի մատակարարումը ներառում է Thalès-ի երեք Ground Master ռադարներ (GM 200), որոնք կարող են հայտնաբերել թշնամու ինքնաթիռները 250 կիլոմետր հեռավորության վրա, ինչպես նաև գիշերային տեսողության սարքեր և հեռադիտակներ։
Նշվում է նաև, որ կողմերի միջև ստորագրված պաշտպանական համագործակցության համաձայնագրով նախատեսվում է, որ ֆրանսիական բանակն այս տարի հայ զինվորականների համար կանցկացնի լեռնային մարտական պատրաստության 3 դասընթաց։