Տարածվող լուրերը, թե 00oo000 հաշվառման համարանիշը ձեռք է բերվել 21.000.000 դրամով կամ 300.000 դոլարով, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Էլեկտրոնային աճուրդն ընթացքի մեջ է, որը կավարտվի փետրվարի 28-ին»,-գրել է նա:
Ավելի վաղ «Վարորդի ընկեր» հ/կ–ն հայտնել էր, որ 300.000 դոլարով վաճառվել է 00ՕՕ000 պետհամարանիշը։