Արդեն քանի օր է, ինչ համացանցում շրջանառվում են արցախաադրբեջանական նոր սահմանին մոտ գյուղերի` Ադրբեջանին հանձնվելու մասին լուրեր: Դրանց մի մասը թեև հերքվեց, այնուամենայնիվ այսօր, օրինակ, պարզ դարձավ, որ Կապանի որոշ դիրքեր մինչև վաղը 17:00 պետք է հանձնվեն Ադրբեջանին:
Համացանցում սկսեց շրջանառվել նման տեղեկություն նաև Սյունիքի մարզի Հալիձոր գյուղի վերաբերյալ, որոշ օգտատերեր կիսվեցին այդ տեղեկությունով՝ նշելով՝ այն ծախված է: ԼՈՒՐԵՐ.com -ը կապ հաստատեց Տաթև խոշորացված համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանի հետ, որը հերքեց այդ տեղեկությունը. «Հալիձորը ծախված չէ: Դրանք սին խոսակցություններ են: Մեր գյուղերը շատ հեռու են արցախաադրբեջանական սահմանից, միայն հողերի որոշակի մաս, այն հատվածը, որը տանում է դեպի Կապան, կպնում է Որոտանի ճանապարհին, միայն այսքանը: Համայնքին վտանգ չի սպառնում»,- նշեց Մուրադ Սիմոնյանը:
Զվարթ Պետրոսյան