Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հերքում է, թե զինծառայողի մահվան որևէ դեպք կարող է թաքցվել նախարարության կողմից: Այս մասին Տոնոյանն ասաց մարտի 5-ին լրագրողների հետ զրույցում:
«Բոլոր դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը կա այս կամ այն ձևաչափով: Չի կարող որևէ բան թաքցվել, քանի որ կա և դատախազության, և նախաքննության մարմինների վերահսկողությունը այդ գործընթացի նկատմամբ: Ուղղակի կան դեպքեր, որոնք անմիջապես հակառակորդի հետ են կապված, կան դեպքեր, որոնք ծառայության հետ են կապված: Զինծառայողների մահվան վերաբերյալ հայտարարվում է, անգամ, եթե դա բնական մահ է»,- ասաց նախարարը:
Մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ Պաշտպանության նախարարությունը թաքցրել է 4 զինծառայողների մահվան դեպքերը: