ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են:
Ավագ շաբաթն անցնի՝ կխոսեմ...»։
Փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ գրել է. «Հաշվի առնելով, որ արդեն ստացել եմ մի քանի զանգ, այդ թվում լրագրողներից, Վ.Գասպարյանի մահվան մասին հարցով, զանգեցի իրեն այդ հարցը ճշտելու համար: Գեներալը, իրեն հատուկ ոճով, ողջույններ փոխանցեց թե լուր տարածողներին, թե քայլարաստներին»:
Հիշեցնենք, որ մի քանի օր է ինչ համացանցում լուրեր են պտտվում, թե իբր նախկին ոստիկանապետը մահացել է։