Այսօր առավոտվանից սկսվել է ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության համար ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանի բուժզննությունը: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

Ըստ պաշտոնական աղբյուրի, մամուլում եղած լուրերը դատապարտյալի գիտակցության ժամանակավոր կորստի մասին չափազանցված են, Է.Գրիգորյանը «մի քիչ լավ չի զգացել իրեն» և դիմում է ներկայացրել իրեն բուժզննման ենթարկելու մասին, որն և այս պահին գտնվում է ընթացքի մեջ:

Նշենք, որ aravot.am-ի տեղեկատվության համաձայն, հուլիսի 11-ի երեկոյան արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, «Հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ ազատազրկման դատապարտված, նախկինում բժիշկ Էդիկ Գրիգորյանին խցընկերները գտել են անգիտակից վիճակում: