Համացանցում լուրեր էին շրջանառվում, թե երգչուհի Սիրուշոյի որդիները ԱՄՆ-ում են հաճախում մանկապարտեզ, ինչը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք էր տվել։
Քիչ առաջ իր ֆեյսբուքյան պաշտոնական էջումՍիրուշոն անդրադարձել է շրջանառվող լուրերին՝ գրելով․
«Մեր երեխաները հաճախում են և շարունակելու են հաճախել մանկապարտեզ Երևանում, որտեղ բնակվել ենք միշտ և շարունակելու ենք բնակվել: Շնորհակալություն: Ցտեսություն»: