Տեխասի բնակիչը ապօրինի կերպով 1,76 միլիոն դոլար է վաստակել բորսայում 2023 թվականի փետրվարին: Նա գաղտնալսել է կնոջ աշխատանքային զանգերն ու հարստացել, գրում է vm.ru-ն։
«Թայլեր Լաուդոնը խոստովանել է, որ գնել է TravelCenters of America-ի հազարավոր բաժնետոմսեր անմիջապես այն բանից առաջ, ինչ վերջինս 2023 թվականի փետրվարին 1,3 միլիարդ դոլարով գնվել է BP նավթագազային ընկերության կողմից», - ասել է Տեխասի հարավային շրջանի դատախազ Ալամդար Համդանին։
Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովում (SEC) նշել են, որ Լուդոնի կինը աշխատել է BP-ում՝ որպես ձեռքբերումների և միաձուլումների մենեջեր: Զույգն աշխատում էր տնից և կարողանում էր լսել միմյանց գործնական խոսակցությունները։ Իմանալով մոտալուտ գործարքի մասին՝ Լաուդոնը գնել է TravelCenters of America-ի ավելի քան 45 000 բաժնետոմս և վաճառել դրանք այն բանից հետո, երբ հայտարարվել է գնման մասին, ասվում է հայցի մեջ:
Business Insider-ի լրագրողները հայտնել են, որ տղամարդն ավելի ուշ իմացել է BP-ի ներքին հետաքննության մասին և կնոջը խոստովանել է իր արածը։ Հրատարակության տվյալներով՝ կնոջը հեռացրել են ընկերությունից, իսկ ավելի ուշ նա բաժանվել է ամուսնուց։ Այժմ Լուդոնին սպառնում է տուգանք և զրկում ընկերություններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։