![](http://mediamall.am/timthumb.php?src=upload/258534.png&w=300&h=200&mt=1709024800)
Փետրվարի 27-ին ՊՆ զորավարժարաններից մեկում անցկացվել է ՀՀ ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի կրակային պատրաստության քննությունը։
Քննական գործընթացին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։
Բարձրաստիճան սպաները հաջողությամբ խոցել են թիրախները և գրանցել բարձր արդյունքներ: