Իշխանության գալով ՝ փաշինյանը դարձել էր Ֆեյսբուքի մշտական բնակիչներից, քաղաքացիների հետ սոցիալակԱն այդ հարթակով էր շփվում, ժամանակի ընթացքում, երբ նրա վարկանիշն ընկավ, փակեց կամ ընտրովի դարձրեց ֆեյսբուքի մեկնաբանությունների դաշտը, ինչ-որ փուլում նա նախապատվությունը տվեց Թվիթերին, իսկ վերջերս տեղափոխվել է Tik Tok, որը չքաղաքականացված հարթակ է, օգտատերերն էլ իրենց իրավագիտակցությամբ ու ինտելեկտով զիջում են այլ ցանցերի օգտատերերին: Այս մասին գրում է «Հրապարակը»

Քիչ առաջ Փաշինյանը տիկտոկյան իր էջում հայտնել է, որ սկսում է «Զրույցներ պետության մասին» շարքը, որի շրջանակներում խոսելու է պետության, քաղաքացու, ազատության, խաղաղության և այլ հարցերի մասին։