ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այս պահին օդանավակայանում է. ճանապարհում է Մոսկվա մեկնող պատվիրակությանը: Irakanum.am–ի ունեցած հավաստի տեղեկություններով այսօր լուսադեմին ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ՌԴ մայրաքաղաք Մոսկվա՝ ռուս գործընկերների հետ քննարկելու վերջին շրջանում ռուսական հեռուստաալիքներով հեռարձակվող հակահայկական բովանդակությամբ հաղորդումների հարցը:
Մեր աղբյուրները նշում են, որ լուսադեմին՝ ժամը 06:00-ին Մխիթար Հայրապետյանն անձամբ ճանապարհել է Գևորգ Մանթաշյանի գլխավորած պատվիրակությանը, որը մեկնում էր Մոսկվա: Դատելով երեկ ԱԺ-ում ունեցած ԲՏԱ նախարարի ճեպազրույցի ժամանակ հնչեցրած այնդ պնդմանը, որ առաջիկա օրերին Մոսկվայում կայանալու են երկկողմ խորհրդակցություններ այս հարցով այլևս պարզ է դառնում, որ այս պահին հայկական պատվիրակությունը վերոհիշյալ հարցերի քննարկման նպատակով գտնվում է Մոսկվայում:
Թե քանի օր կտևեն բանակցությունները և ինչ արդյունք կունենան, այս պահին մեզ հայտնի չէ:
Irakanum.am