Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ չեղարկվել են առաջիկա օրերին մայրաքաղաքում նախատեսված բոլոր սպորտային, մշակութային և հասարակական այլ միջոցառումները։
«Ես որոշել եմ չեղարկել հանգստյան օրերին նախատեսված բոլոր մարզական, մշակութային և այլ հանրային միջոցառումները Մոսկվայում: Խնդրում եմ ըմբռնումով վերաբերվել այս միջոցառմանը», - ուրբաթ օրը հայտնել է Սոբյանինը:
Մոսկվայի երկաթուղային կայարաններում, օդանավակայաններում նույնպես անվտանգության հավելյալ միջոցառումներ են ձեռնարկվում։
«Խնդրում ենք ուղևորներին ժամանակից շուտ հասնել Շերեմետևո, Դոմոդեդովո, Վնուկովո և Ժուկովսկի օդանավակայաններ»,-հայտարարել է Ռոսավիացիան։
Նշենք, որ լրատվամիջոցները հաղորդում են «Կրոկուս Սիթի Հոլլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 40 զոհի և ավելի քան 100 վիրավորի մասին: